ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Եգիպտոսում ՀՀ դեսպանության, Ազգային առաջնորդարանի և ՀԲԸՄ տեղական մասնաճյուղի աջակցությամբ հոկտեմբերի 18-19-ը տեղի է ունեցել Կահիրեի համալսարանի Բանասիրական ֆակուլտետի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի` «Հայագիտությունն արաբական աշխարհում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին բազմաթիվ բանասերներ, պատմաբաններ, լեզվաբաններ և մշակութաբաններ` Հայաստանից, Եգիպտոսից, Լիբանանից և Միացյալ Թագավորությունից։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, հայագիտության, հայ-արաբական պատմամշակութային կապերի, Եգիպտոսում և, ընդհանուր առմամբ, արաբական աշխարհում հայերի ունեցած ներդրման, Հայոց ցեղասպանությունը վերապրածներին արաբ ժողովրդի ցուցաբերած աջակցության և այլ թեմաների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը, ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը, Կահիրեի Համալսարանի Հայագիտության կենտրոնի տնօրեն Սալահ Մահգուբը և այլք։
Գիտաժողովի բացման խոսքով ներկաներին դիմեց Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով բարձր գնահատեց Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը, կարևորեց Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների և Կենտրոնի միջև համագործակցության ամրապնդումը։
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02