2023 թվականի մայիսի 2-ին, ժամը 18.00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Սերգեյ #Ռախմանինով. ես Ռուս կոմպոզիտոր եմ…» #ցուցահանդեսը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակին։ Ցուցադրությունը ստեղծվել է Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի մասնակցությամբ, որի հետ Տուն-թանգարանը դեռ 2013 թվականին ստորագրել է համագործակցության պայմանագիր և պատմում է Ռախմանինովի մասին՝ որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր։ Ցուցահանդեսում ներկայացված են Ռախմանինովի արխիվից հազվագյուտ փաստաթղթեր և լուսանկարներ, նրա ընտանիքի ծագումնաբանական ծառը և ստեղծագործությունների ձեռագրերը: Ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի միջոցով այցելուները կկարողանան լսել Սերգեյ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործությունների արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ։
«Մենք պատրաստել ենք ժամանակագրություն, որտեղ ցույց է տրվում, թե ի՞նչ և ո՞ր թվականին է նա ստեղծել։ Ցուցահանդեսը պարզապես բացատրում է, թե ինչու է Ռախմանինովը ռուս կոմպոզիտոր, որը նա էր մատնանշում», - Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի տնօրեն Միխայիլ Բրիզգալով։ Հոբելյանական ցուցահանդեսի բացման օրը Տուն-թանգարանի համերգասրահում տեղի կունենա Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունների համերգը՝ Խաչատրյանի անվան տրիոյի, Ռուբեն Կոզինի (դաշնամուր), Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր), Ելենա Վարդազարյանի (դաշնամուր) մասնակցությամբ։ Որպես հանդիսավոր միջոցառումների շարունակություն, մայիսի 3-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» կլոր սեղանը, որին կմասնակցի Երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն՝ Մ.Ա. Բրիզգալովը, Ինստիտուտի տնօրեն՝ Ա.Գ. Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Ա.Ռ. Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ։ (Կլոր սեղանը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: Հասցե՝ Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) Կլոր սեղանի ավարտին նախատեսվում է ստորագրել Համագործակցության հուշագիր Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի և Արվեստի ինստիտուտի միջև։ Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երևանում անցկացվում են ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աջակցությամբ և հովանավորությամբ:
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02