Փաստ» օրաթերթը գրում է. «Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասակցելու նպատակով Անկարայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Սիմոնյանը նաև ելույթ է ունեցել խորհրդարանների նախագահների՝ վեհաժողովի 30-ամյակին նվիրված գագաթաժողովում:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ վերնագրելով «Եռագույնը՝ Անկարայում»: Ի թիվս մի շարք պաշտոնական հանդիպումների, ուշագրավ է հանդիպումը Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ: Բանն այն է, որ, մեր նախնական դիտարկումներով, կարծես թե Հայաստանի ԱԺ նախագահներից միակ պաշտոնական այցը Թուրքիա ունեցել է Բաբկեն Արարքցյանը, այն էլ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահի մակարդակով հանդիպում չի եղել:
Իսկ ընդհանրապես, մեր տեղեկություններով, թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը: Ավելին, Սիմոնյանի հետ հարցազրույցը թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են բավական մեծ ծավալով՝ առանց աղճատումների կամ ենթատեքստերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02