«Փաստ» օրաթերթը գրում է. «Բրյուսելում, Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, գիտեք, հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը: Հիշատակված Շառլ Միշելը հանդիպման արդյունքներն ի մի բերելուց հետո հայտարարեց, թե՝ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այդպես՝ քառակուսի կիլոմետրերով: Նույնն է, թե ասեր՝ Եվրոպան սրտանց ողջունում է Արցախի հայության բնաջնջումը... Ինչն է հատկանշական: Հենց Բրյուսելից առաջին վատ տեղեկությունները հասան հայկական տիրույթ, սոցցանցերում վրդովմունքի, հայհոյանքի, անեծքի ալիքներ բարձրացան: Սա հետաքրքիր է այնքանով, որ տպավորություն է ստեղծվում, թե հանրության որոշակի մասն, այնուամենայնիվ, ինչ-որ ակնկալիքներ ուներ... Փաշինյանից:
Հետաքրքիր է՝ ինչի՞ հիման վրա: Նիկոլ Փաշինյանը, նախքան Բրյուսելի հանդիպումը, մի քանի անգամ հայտարարել է, որ՝ այո, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց այն կերպ, ինչ կերպ Ալիևն է ուզում, այսինքն՝ ուրանում է Արցախը: Այսինքն, այստեղ ի՞նչն է զարմանալի: Ի՞նչն էր այդքան անսպասելի: Իսկ վրդովմունքը բնական է: Բայց եթե այն մնում է վիրտուալ տարածքում, չի վերածվում անկասելի ցասման ու չի վերաճում քաղաքական ու վերքաղաքական հորձանքի, ապա իսկապես խոսակցություններն ավելորդ են: Ընդ որում՝ ի սկզբանե, որովհետև, կրկնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:
Ու եթե դրանից հետո ամբողջ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Իջևանը, տո՛ Գլենդելն ու Լիոնն էլ հետը, փողոց չեն թափվում, պատասխան ու հեռացում չեն պահանջում, ապա Նիկոլ Փաշինյանն էլ հանգիստ շարունակելու է ոչնչացնել Հայաստանը, հայությանը պարտություն պարտության վրա ենթարկել, կործանել 600 տարվա դեգերումներից հետո պատմական հայրենիքի 10 տոկոսի վրա մեր պապերի՝ արնաքամվելով ճանկռտած պետությունը: Թե չէ՝ «ֆեյսբուքներում» ով ինչ ասես՝ կարող է գրել, թքել, մրել: Դրանից իրականության մեջ բան չի փոխվում: Առավել ևս՝ բան չեն փոխելու կատարված փաստերից հետո որևէ ցասում ու ընդվզում: Դա՝ ինչպես Զատիկից հետո ձու ներկել լինի, ինչը կոնկրետ դեպքում աններելի թիթիզություն է ու կոպիտ սխալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44