«Փաստ» օրաթերթը գրում է. « Բավական մեծ թափով շարունակվում է «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» և «Ո՛չ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքը, որն անցկացվել է Երևանում, Արարատում, Մասիսում, Արցախում: «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ հավաքվել է մոտ 400 հազար ստորագրություն։ Այսօրվանից ստորագրահավաքի գործընթացը մեկնարկելու է ՀՀ բոլոր մարզերում, ի մասնավորի՝ խոշոր համայնքներում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ստորագրահավաքի ու նման այլ նախաձեռնությունների թեման լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում, քանի որ առաջին հերթին դրանցով պարզ է դառնում մեր հանրության իրական վերաբերմունքը Արցախի խնդրին: Հենց դրանով է պայմանավորված, որ թե՛ պատգամավորների միջոցով, թե՛ հատկապես մարզերում փորձում են տիրաժավորել Արցախի հարցով հնարավոր հանրաքվե անցկացնելու թեզը:
Այսինքն, մարդկանց «լսացնում» են, թե իբր անիմաստ է միանալ նման ստորագրահավաքներին, թե իբր երբ ժամանակը գա, հաշվի կառնեն ժողովրդի կարծիքը: Իրականում, հանրաքվեի թեման գոնե այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանի օրակարգում չկա, ինչի մասին նա, ի դեպ, վերջերս նաև ակնարկել է: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս առումով ՔՊ-ում ևս տարբեր կարծիքներ կան. այստեղ ևս շատերը հստակ գիտակցում են, որ հայ ժողովուրդն Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց ծրագրերին հավանություն չի տա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02