ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելությամբ մեծ ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Այնուհետև, նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, ներկայիս զարգացումները, զբաղվածության պետական ծրագրերը, որոնք ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ինչպես նաև անդրադարձել ոլորտի մյուս ծրագրերին:
Պարոն Գիորգի Սագանելիձեն բարձր է գնահատել ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք հիմնականում ուղղված են հասարակության խոցելի շերտերին: Արժևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելությամբ ներդրում ունենալ երկու երկրների միջև կապերի խորացման ու ամրապնդման գործում:
Նույն օրը նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Քուվեյթի դեսպանության հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում այսօր կառուցվել և կահավորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցված Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքը, որը նախատեսված է անկողնային խնամք ստացող ավելի քան 70 տարեցի համար: Նախարարը հույս է հայտնել, որ բարեկամ Քուվեյթի հետ հարաբերությունները նորանշանակ դեսպանի ջանքերով ավելի կամրապնդվեն և նոր մարդասիրական ծրագրերի սկիզբ կհանդիսանան:
Իր հերթին Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ համագործակցությունը շարունակական կլինի և կյանքի կկոչվեն բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հասարակության խոցելի խմբերին և կարիքավոր անձանց:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02