Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի ներդրումային բոլոր ծրագրերը հասանելի են քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Երևաննախագիծ» ընկերության հետ համատեղ պատրաստել նաև ներդրումային ծրագրերի տեղեկատվական բրոշյուրներ, որոնք կներկայացվեն միջազգային բոլոր այն համաժողովներում, որոնց ակտիվ մասնակիցն է լինում նաև Երևանի քաղաքապետարանը:
«Մենք ունենք բազում ծրագրեր, որոնց մասին տեղյակ չեն պոտենցիալ ներդրողները: Մինչդեռ առաջին հերթին հենց նրանց պետք է առավելագույնս ներկայացվեն մեր այն ծրագրերը, որոնք ենթադրում են մասնավոր ներդրումների ներգրավում: Ըստ այդմ, ստեղծեք նաև համապատասխան բրոշյուրներ, որոնք կկարողանանք ներկայացնել միջազգային այն համաժողովներում, որոնց ակտիվորեն մասնակցում են մեր ներկայացուցիչները: Բացի այդ, հանրությանը ևս պարբերաբար ներկայացրեք ներդրումային ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հատկապես հաշվի առնելով, որ մեր տեսլականի մեջ ներառված են մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրեն Վարդան Գաբրիելյանը զեկուցել է, որ ավարտվել են Նուբարաշենի խճուղու 5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները և այն պատրաստ է շահագործման:
«Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչների համար սա երկար սպասված ծրագիր էր: Ուրախ եմ, որ կենսական նշանակության տարիների այս խնդիրն այսօր արդեն համապատասխան լուծում է ստացել: Այսօրվանից էլ տվյալ հատվածն արդեն կմիացվի արտաքին լուսավորության ցանցին», - նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02