«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով։ Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ասել է պարոն Փաշինյանին, որ, ըստ հերթականության, իրենք Ջալալ Հարությունյանին հրավեր են ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: «Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, եւ այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի եւ ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», – ասել էր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։ Սակայն լիագումար նիստը անցավ, բայց այդպես էլ Ջալալ Հարությունյանը ԱԺ չմտավ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանի չներկայանալը պայմանավորված է նրա քրեական գործի հետ, որը նախաքննական մարմինը կասեցրել է եւ նոր ռազմագիտական փորձաքննություն նշանակել։ Ըստ մեզ հասած լուրերի՝ նա իր մտերիմ շրջապատում կարծիք է հայտնել, որ հերիք չէ՝ իր նկատմամբ քրեական գործեր են հարուցել, մի հատ էլ այս պայմաններում ուզում են գնա հանձնաժողով։ Սակայն նկատենք, որ ՔՊ-ականները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողով ներկայանալուց հետո հանձնաժողով կգա նաեւ Ջալալ Հարությունյանը: Արդեն հայտնի է, թե երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ իրեն ուղղված հարցերին պատասխանելու։ Հանձնաժողովից հրավերն ուղարկվել է, դրական պատասխանը կառավարությունից ստացվել է։ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը կխոսի հունիսի 20-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02