ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր խորհրդարանին է ներկայացրել իր հեղինակած՝ «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը Հայաստանում էկոլոգիական կրթության զարգացմանն է միտված: Նախագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն իր հիացմունքն արտահայտեց՝ նշելով, որ օրինագիծը պահանջված էր վաղուց: «Չկա մի մարդ, որի մտքով այս խնդիրն անցած չլինի: Ուղղակի կուզենայի իմանալ, թե ինչ եղանակով է էկոլոգիական կրթությունն իրականացվելու, հատուկ առարկա՞ է լինելու, ի՞նչ բյուջեով է իրականացվելու»,- հարցրեց պատգամավորը: Արագած Ախոյանը հիշեց, որ դպրոցում ինքը էթիկայի դասեր է անցել, իրենց սովորեցնում էին՝ ինչպես օգտվել դանակ-պատառաքաղից:
«Հիմա շատ բնակավայրերում դրա պակասը կա: Կարծում եմ՝ այս հարցը գյուղական համայնքների խնդիրը պետք է լինի, ոչ միայն դպրոցների. այդ դասերը պետք է գյուղապետերեն էլ սովորեն, դա պետք է լինի ցանկացած հայ մարդու առօրյա: Լինելով արտասահմանում՝ նախանձով ենք միշտ նայել այնտեղի մշակույթին»,- նշեց Ախոյանը:
Օրինագծի հեղինակ՝ Ռուզան Մուրադյանն էլ ասաց, որ էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը հատուկ առարկա է եղել անգամ Սովետական տարիներին:
«Ես կողմնակից եմ, որ այս գիտությունը, հաշվի առնելով երեխաների տարիքը, դասագրքերում որպես ընթերցանության նյութ լինի, իսկ ավագ դպրոցում՝ հատուկ առարկա, որ բարձր դասարանցիները խորանան գիտական ոլորտում: Այս առարկան պետք է լինի մատչելի, մի ընդհանուր ծրագիր բոլորի համար՝ և՛ ծնողի, և՛ երեխայի համար. միայն դպրոցը չէ, որ պետք է երեխայի դաստիարակությամբ զբաղվի»,- մանրամասնեց Պողոսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ողջունեց նախագիծը՝ նշելով, որ մեր հայրենակիցներն իրենց շատ փնթի ու նույնիսկ «խոզի պես են պահում»՝ մեքենաներից աղբ են նետում դուրս: Իսկ դա, ըստ նրա, հատկապես ակնհայտ է միջպետական ճանապարհներին:
Օրինագծի հեղինակ Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ սա պահանջված օրենսդրական նախաձեռնություն է ու համահունչ է ժամանակի պահանջին:
«Կարծում եմ, որ երեխաները ոչ միայն պետք է լինեն սպառող, այլև պահապան: Երեխան պետք է փոքրուց իմանա՝ ինչպես բույսեր տնկել, քանի որ հետագայում դա կարող է ունենալ գիտական արդյունք. փոքր տարիքից կսովորեն հետազոտություն անել
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02