«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում ստորագրահավաքը մեկնարկել է Երևանում, իսկ երեկվանից արդեն՝ նաև Գյումրիում և Վանաձորում: Մեր ունեցած տեղեկություններով, բավական մեծ ակտիվություն է նկատվում, ավելին՝ երբեմն հերթեր են գոյանում ստորագրություն տալու համար: Այդուամենայնիվ, որոշ քպական համայնքապետներ, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներ շարունակում են խոչընդոտներ ստեղծել:
Մասնավորաբար, մի քանի համայնքապետներ դեռևս հրաժարվում են պատասխանել տարածքներ տրամադրելու գրություններին, իսկ, օրինակ՝ Երևանի Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում թույլ չեն տվել ստորագրման վայրը ցույց տվող սլաքով պաստառները փակցնել: Որոշ տեղերում աշխատակազմերի աշխատակիցները, ի պատասխան քաղաքացիների հարցերի, թե որտեղ պետք է մասնակցել «Հայաքվեին», «ցրողական» պատասխաններ են տալիս, կան օրինակներ, երբ քաղաքացուն թույլ չեն տվել ներս մտնել, որովհետև նա մարզահագուստով է եղել, այնինչ, «դրեսս-կոդը» միայն աշխատակիցներին է վերաբերում:
Ի տարբերություն ՔՊ-ի, «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ այն համայնքներում (մասնավորաբար՝ Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև), որտեղ նրանք իշխանություն են կազմում, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, կուսակցության համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով, ինչի մասին տեղեկացված է «Հայաքվեի» նախաձեռնող խումբը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02