Եվ հայկական կողմի տեղեկատվությունը, եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունը փաստում են այն մասին, որ ԼՂ հարցի շուրջ տեղի ունեցող քննարկումներն ուղղված են զինադադարի ռեժիմն ամրապնդելուն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ «Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով` ԼՂ հարցի կարգավորման քննարկում, ըստ էության, տեղի չի ունենում եւ անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ, որտեղ կարելի է խոսել հարցը կարգավորելու մասին. «ԼՂ խնդրի կարգավորմանը Ադրբեջանն է ընդդիմանում, հարցի կարգավորման ուղղությամբ կարգավորումներ չկան, չեն էլ լինի: Համանախագահողները միջնորդներ են այս հարցում, եւ իրենց բոլոր քայլերը հարցը կարգավորելուն է ուղղված լինելու, չեմ կարծում, որ իրենցից կարելի է սպասել, որ ինչ-որ մեկն ասի` սա մեղավոր է, սա այսպես է արել: Այժմ համանախագահողները սահմանին իրավիճակը համեմատում են քառօրյայի հետ եւ ասում են, որ իրավիճակը խաղաղ է, լավ է: Բայց մենք գիտենք, որ զինծառայողներ են զոհվում հակառակորդի կրակոցներից եւ սահմանին իրավիճակը խաղաղ չէ»:
Կիրո Մանոյանը նշեց, որ դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը չի հետեւելու երկու երկրների նախագահների հանդիպումը, նրա խոսքով` երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ. «Կարծում եմ, որ եթե արտգործնախարարները հանդիպեն դեկտեմբերի սկզբին, դրան չի հետեւելու երկու երկների նախագահների հանդիպումը, նախագահների հանդիպում տարեվերջից շուտ տեղի չի ունենա»:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02