Մամուլի ազատության օրվա առթիվ ԱՄՆ-ն քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին Վաշինգտոնում ամենօրյա ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության վիճակին ու նշել, որ այն «ճիշտ ուղով չի ընթանում», հայտնում է CNN Turk-ը։
«Այդ հարցի շուրջ ավելի վաղ ևս խոսել ենք։ Թուրքիայում մամուլի ազատության միտումը լավ չէ, ճիշտ ուղով չի ընթանում։ Որպես մտահոգիչ ենք բնութագրել, և այժմ էլ կարծում ենք, որ այդպես է»,-ասել է նա։
Քիրբին նշել է, որ թուրք պաշտոնյաների հետ առանձնազրույցներում կամ հասարակական քննարկումների ժամանակ շարունակելու են բարձրաձայնել մամուլի ազատության վիճակի մասին։
Թուրք լրագրողները հայտնում են, որ թուրքական լրատվամիջոցները բախվել են 1980-ականներից ի վեր մամուլի ազատության վատագույն բռնաճնշումներին: Օրերս The Guardian թերթն իր հոդվածում գրել էր, որ երկրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված վիրավորական խոսքերի առնչությամբ 2000 գործ է բացվել, հայտնի լրագրողները շաբաթը երկու կամ երեք անգամ հայտնվում են դատարանում: Բացի այդ, քուրդ լրագրողները ծեծի են ենթարկվում կամ բերման են ենթարկվում երկրի հարավ-արևելքում, իսկ օտարերկրյա լրագրողները հարձակումների են ենթարկվում կամ արտաքսվում:
Լրագրողներից բացի՝ հետապնդվում են նաև գիտնականները՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության քարոզչությունը տարածելու մեղադրանքով: Արդյունքում ստեղծվում է վախի մթնոլորտ, որը, թուրք լրագրողների խոսքերով, քննադատական մամուլը լռեցնելու փորձ է:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02