«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2021-ի նոյեմբերի 23-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Մոտ 2 տարի անց՝ հուլիսի 7-ին, բարձր դատարանը վերջապես որոշել է դիմումը քննության առնել ՍԴ աշխատակարգային նիստում, սակայն քննելով դիմումը` այն կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ ՍԴ-ն հարցաշար է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով խնդրին առնչվող ավելի քան երկու տասնյակ հարցեր պարզաբանել։ Վարույթը կասեցնելու պաշտոնական հիմքը սա է. «Մինչեւ սույն որոշմամբ պահանջվող տեղեկությունների եւ այլ ապացույցների ստացումը»:
Կասկածից վեր է, որ դատախազությունն էլ իր հերթին ժամանակ կձգի, իսկ այդ ընթացքում ապօրինի գույքի գործով նոր հետապնդումներ կիրականացվեն։ Պատահական չէ, որ գործով զեկուցող է նշանակվել իշխանությունների սրտի դատավոր Վահե Գրիգորյանը, թեպետ այժմ ՍԴ-ում, կարելի է ասել, բոլորն են սիրելի
Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Իսկ հայցը ստանալուց հետո ՍԴ-ն մեկ անգամ արդեն գործը կասեցրել էր` Վենետիկի հանձնաժողով դիմելու համար: Որից ամիսներ առաջ երկակի ու լղոզված պատասխան է ստացել եւ, փաստորեն, դեռ չի կողմնորոշվում, թե ինչ վճիռ կայացնի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:18
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
00:00
22:58
22:57
22:45
22:33
22:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02