«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2023 թ. հունվարհունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ ժամանակահատվածում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը շարունակում է գլխավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ շուրջ 34,8 մլրդ դրամ հարկով:
Իրենց դիրքերը պահպանել են նաև «Գազպրոմ-Արմենիան», որը երկրորդն է՝ մոտ 30,6 մլրդ դրամով, և «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ մոտ 20,2 մլրդ դրամով: Ուշագրավ է, որ եթե 2022 թվականի նույն ժամանակահատվածում առաջին տասնյակում կար երեք հանքարդյունաբերող ընկերություն, ինչպես նաև Լեռնամետալուրգիական ինստիտուտը, ապա 2023 թվականի հունվար-հունիսին տասնյակում միայն ԶՊՄԿ-ն է: Ավելին, «Թեղուտ» ընկերությունը, որն անցած տարի 5-րդն էր, այս տարի 100-րդ տեղում է, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022 թվականին 7-րդն էր, այս տարի՝ 217-րդը, իսկ Լեռնամետալուրգիական ինստիտուտը 10-րդ տեղից իջել է 417-րդ տեղ:
2022-ի համեմատ տասնյակից դուրս են մնացել նաև «ՄՏՍ Հայաստան», «Ֆլեշ» ընկերությունները, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» 4-րդ տեղից իջել է 9-րդ: Փոխարենը տասնյակում են հայտնվել մի քանի նոր ընկերություններ՝ «Ամերիաբանկը», «Արդշինբանկը», «Մոբայլ սենթրը», «Փրիթի ուեյը», «Սի Փի էներջին», «Ջի թի այը»: Ի դեպ, ևս մեկ բանկ մոտեցել է լավագույն տասնյակին՝ առաջադիմելով 10 հորիզոնականով: Խոսքը «Ակբա բանկի» մասին է, որը 2022 թվականին 21-րդն էր, այս տարի՝ 11-րդը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
00:00
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02