«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերը «կինո» են: Կամ՝ «մեկ «դերասանի» թատրոն»: Շատերին նյարդայնացնում է հատկապես կառավարության նիստերի ժամանակ տիրող ուրախզվարթ, առոք-փառոք մթնոլորտն ու միջավայրը: Այնպես, որ կարելի է կարծել, թե դա ինչ-որ մի անհոգս, անպատերազմ ու անխնդիր երկրի հաջողակ կառավարության նիստ է, այլ ոչ թե՝ համատարած տապալումներ ու կորուստներ բերած իշխանության գործադիր մարմնի նիստ: Սա՝ ընդհանուր առմամբ: Մյուսը, ինչն ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեպքում, ցուցադրականությունն ու ձևականությունն են: Մշտական, ամենօրյա...
Դիտարկենք կոնկրետ դեպք: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ զբոսնելիս հանդիպել է դեղձուտցի աշակերտների, նրանցից տեղեկացել դպրոցի վատ վիճակի մասին, ապա կարգադրել է իր համապատասխան նախարարներին, որ հարցը լուծեն: Հետո նա էլի է այցելել Դեղձուտ, ծանոթացել վիճակին, կառուցված մոդուլային դպրոցի վիճակին ու պայմաններին, հետո էլի տեղեկացել է, որ գույքի, կահավորանքի հարցը դեռ չի լուծվել, էլի դառը տպավորություն է ունեցել, ինչպես ինքը հայտարարեց: Հետո շրջանառվեց նաև տեսանյութ, որտեղ պատկերված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դեղձուտի աշակերտների հետ: Ավելի ճիշտ՝ մի հատված այդ այցելությունից: Փաշինյանը լուսանկարվում էր աշակերտների հետ: Զուգահեռ այս ամենը ինչ-որ մեկն էլ նկարահանում էր:
Որ տեսանյութն էլ լինի՝ նախարարին հանձնարարական տալու պահն էլ վրադիր: Ու ոչ այնքան կառուցված մոդուլային դպրոցի վիճակին ու պայմաններին էր ծանոթանում, որքան կենտրոնացած էր այն բանի վրա, որ նկարը «լավ երևա», թե որ կողմից լուսանկարեն, որտեղ կանգնեն, լույսը որ կողմից է ընկնում, որ նկարն ավելի՛ «լավ երևա»: Իսկական ռեժիսոր, որ նաև գլխավոր դերում է: Սա Նիկոլ Փաշինյանին բնութագրող լավագույն օրինակներից մեկն է. նրան ամենից շատ հետաքրքրում է ոչ թե խնդիրը կամ դրա լուծումը, այլ նկարվելը, փիառվելը: Կառավարության նիստում ասում էր, թե միլիարդները, որ հատկացնում են, երեխաների համար են հատկացնում: Բայց կարելի է վերաձևակերպել. Նիկոլ Փաշինյանն ինչ անում է... նկարվելու համար է անում: Ձև, էլի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:18
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
00:00
22:58
22:57
22:45
22:33
22:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02