Լույս հոկտեմբերի 26-ին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի մեկնման ժամանակ բռնկվել է օդանավի շարժիչը: Այդ մասին հայտնում է«Վեչերնյայա Մոսկվա» ինտերնետային պորտալը:
Դեպքի հետևանքով վիրավորներ չկան:
«Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում թռիչքից առաջ բռնկվել է շարժիչը: Բռնկումը մարել է ներդրված հրշեջ համակարգը»,- հայտնել են «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայության աշխատակիցը հայտնել է նաև, որ «ՅուՏԷյր» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը հանվել է չվերթից, իսկ ուղևորներին տեղափոխել են մեկ այլ ինքնաթիռ:
«ՅուՏԷյր» ավիաընկերության մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ թռիչքից առաջ օդանավի բոլոր համակարգերի վերջնական ստուգման ժամանակ հայտնաբերվել է տեխնիկական անսարքություն: Շարժիչը չի աշխատել: Այժմ իրականացվում է հետաքննություն:
«Չվերթի իրականացման համար ավիաընկերությունն օպերատիվ կերպով տրամադրել է պահուստային օդանավ: Չվերթի ուշացումը կազմել է 2 ժամ 35 րոպե»,- նշել են մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ ընկերությունը ներողություն է հայցում ստեղծված իրավիճակի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռներից մեկում կրակ է բռնկվել:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02