Թուրքական ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքը խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ ՀՀ-ում ցանկացած ապրանքի ինքնարժեքն ավելի բարձր է, քան Թուրքիայից ներկրվածը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Մինչդեռ, ըստ նրա, հնարավոր է նույն ապրանքները արտադրել Հայաստանում, որից հետո արդեն արգելել:
«Եթե մենք ասում ենք «ոչ» թուրքական ապրանքներին, պետք է ունենանք անալոգային ապրանքների տեսակը, այլ երկրներից ներկրելու միջոց: Ի՞նչ է ստացվում, չթվա, որ պաշտպանում ենք թուրքական ապրանքները, բայց իրողությանը պետք է նայել բաց աչքերով: Այսօր շուրջ 20 հազար մարդ առևտուր է անում Թուրքիայից, և վաճառում են Հայաստանում. Պատկերացնո՞ւմ եք՝ այսօր այդ 20 հազարը դուրս մնան արենայից: Ընկերնե՛ր, եկեք արտադրենք, հետո արգելենք»,-ասաց նա:
Ըստ նրա, մարդիկ ասում են, թե եկեք եվրոպական ապրանքներ ներկրենք, եթե իհարկե եվրոպական են, բայց ընդգծեց, բայց դրանք էլ բարձր գին ունեն:
«Իսկ հայաստանյան սպառողը նման հնարավորություններ չունի և առաջիկա երկու-երեք տարիներն էլ չի ունենա»,-ասաց նա:
Միաժամանակ, ըստ նրա, հնարավորություն կա, որ այն ապրանքները, որոնք ներկրվում են Թուրքիայից, արտադրվեն Հայաստանում, մասնավորապես՝ հագուստ: Մելիտա Հակոբյանը նշեց, որ իրենք որոշակի առաջարկներ են ներկայացրել կառավարությանը:
Պտուղ-բանջարեղենի մասով, ըստ նրա, Հայաստանն արդեն կարողանում է տեղական արտադրանքով իր շուկան ապահովել և դեռ մի մասն էլ արտահանել ՌԴ:
«Իհարկե, մեզ մոտ քանի որ գազի և էլէներգիայի գինը բարձր է, արժեքը բարձր է ստացվում, բայց ամեն դեպքում հանդիպել եմ տարբեր պատկան մարմինների հետ, հիմա հնարավորինս քիչ է ներկրվում»,-ասաց նա և նշեց, թե գնալով ինքնարժեքն էլ իջնում է, քանի որ արտադրողների քանակը շատանում է:
Նույն ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը նշեց, որ նման շրջան եղել է, երբ Թուրքիայից պարենային ապրանքն արգելվել է, սակայն հետագայում արգելքը հանվել է, և քանի որ էժան է թուրքական ապրանքը, այն գրավել է հայկական շուկան՝ պարենային, կոսմետիկա, լվացանյութեր, էլեկտրոնիկա, հագուստ:
Ըստ նրա՝ ներկրվող ապրանքների որակը չի ստուգվում, և վտանգավորություն, իհարկե, կարող է պարունակել: Ըստ այդմ էլ նա նշեց, որ բարձրացված հարցը տեղին է, որովհետև խնդիր կա, բայց պետք է ուսումնասիրել շուկան և նոր արգելել:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44