«Ի գործ, ի պայքար» քաղաքացիական հասարակության անդամները Ազատության հրապարակում ստորագրահավաք անցկացրին «Սասնա ծռերի» նկատմամբ սահմանված տեսակցության արգելքի չեղարկման պահանջով, որը կհանձնեն ՄԻ պաշտպանին:
Սակավաթիվ համակիրներն ու «Սասնա ծռեր» ընտանիքի անդամները քիչ հետո երթ կիրականացնեն Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ ՄԻՊ-ից պահանջելով տեսակցություն ապահովել իրենց խոսքով՝ «քաղբանտարկյալների» և նրանց հարազատների միջև:
Հավաքին մասնակցող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսակցության արգելքը ոչ օրինաչափ գործողություն է իրավապահ մարմինների նկատմամբ. «Բացի այդ, իրավաչափ չէ նաև, որ ԱԺ պատգամավորին թույլ չեն տալիս տեսակցել քաղբանտարկյալներին, որովհետև ԱԺ պատգամավորը հավասարազոր իրավունքներ ունի վարույթ իրականացնող մարմնի հետ և իրավունք ունի անարգել մուտք գործել մեկուսարան: Սակայն, քանի որ արգելում են, հետևաբար ակնհայտ է դառնում, որ տեղի է ունենում ապօրինի գործողություն»:
Փոստանջյանը նշեց, որ ՄԻ պաշտպանի պարտականությունն է միջնորդել խնդրի լուծման հարցով, սակայն ասաց, որ մեծ ակնկալիքներ չունի:
Հարցին, թե հաշվի առնելով համակիրների սակավությունը, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ «Սասնա ծռերի» շարժումը մարել է, Փոստանջյանն ասաց, որ նրանց պահանջն այսօր էլ օրակարգում է, հետևաբար չի կարող մարել:





18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02