News.am - Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի նախկին կին, գործով վկա Հայաստան Եգորյանն այսօր` մայիսի 4-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ:
«Ոչինչ չունեմ ասելու, իր դեմ էլ ոչինչ չունեմ, դեպքի մասին իմացել եմ համացանցից»,- ասաց նա:
Վկան նաեւ նշեց, որ Մուշեղ Մխիթարյանն ու ինքը համատեղ ապրել են մեկուկես տարի, զավակ ունեն: Նա ասաց նաեւ, որ իրենք բաժանվել են սպանությունից մեկ ամիս առաջ եւ որեւէ կապ չեն ունեցել իրար հետ:
Կողերից ոչ մեկը հարց չուղղեց վկային: Փոխարենը ամբաստանյալը տեղից վրդովվեց` ասելով, թե քննիչը դրդել է վկային իր դեմ վկայություն տալ նախաքննության ընթացքում:
«Քննիչը չի դրդել, որպես քեզ ճանաչող մարդու հարցրել են` ով ես»,- պատասխանեց վկան:
Ամբաստանյալն էլ ավելի վրդովվեց, տեղից վեր կացավ, փորձեց հեռանալ նիստերի դահլիճից, ոստիկանները թույլ չտվեցին: Դատավորը զգուշացրեց նրան այլեւս նման վարք չդրսեւորել, հակառակ դեպքում սանկցիա կկիրառի:
Դատական նիստը հետաձգվեց մյուս ծանուցված վկաների չներկայանալու պատճառով: Նրանցից երկուսին բերման ենթարկելու որոշում կայացվեց:
Մուշեղ Մխիթարյանի պաշտպանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վկան նախաքննության ընթացքում տված ցուցմունքում նույնպես ասել է, որ դեպքից տեղյակ չի, ասել է նաեւ, որ Մուշեղից բաժանվել է, քանի որ նա տարօրինակ մարդ է եղել, չի կարողացել հետը ապրել:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02