«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը օրեր առաջ պաշտոնապես մուտքագրվեց ԱԺ: Նախագիծը օրենքով սահմանված 50 000 ստորագրությունից ավելի էր հավաքել՝ 58000, իսկ ԿԸՀ-ն հաստատել էր ներկայացված ստորագրությունների վավերականությունը: Մոտ մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, բայց անկախ վերջինիս եզրակացությունից, նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» նախաձեռնողները բավական հիմնավոր են պատրաստվել խորհրդարանական քննարկումներին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորաբար ԱԺ-ում ներկայացվելու են հիմքեր, որ Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն պահպանում է իր գոյությունը, իսկ ԱՀ նախագահի՝ հանրապետության լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո: Հաջորդ թեզերը վերաբերելու են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, իսկ ՀՀ կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը սահմանադրական պահանջ է։ Մեր տեղեկություններով, հատուկ շեշտադրում է կատարվելու այն հանգամանքին, որ օրենքի նախագծի ընդունումը միտված է ՀՀ-ում ժողովրդավարության ապահովմանը, ՀՀ ինքնիշխանության պաշտպանությանը: Նախաձեռնողների կարծիքով, Ազգային ժողովի պատգամավորների սահմանադրական պարտքն է ընդունել առաջարկվող նախագիծը, հակառակ դեպքում, ՀՀ-ում քաղաքական իշխանության փոփոխությունից հետո նրանց սպառնալու է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։ Հավելենք, որ, ըստ նախագծի հեղինակների, Հայաստանը հանգիստ կարող է հիմա հետ կանգնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից, քանի որ դա արվել է փոխադարձ պայմանավորվածությամբ, որ Ադրբեջանն ապահովելու է Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, ինչը չի արվել։ Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է երկու լրացում կատարել Քրեական օրենսգրքում և 10- 15 տարվա ազատազրկման պատիժ սահմանել ոչ միայն Հայաստանի անունից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, այլև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա նշանակությունը նսեմացնելու համար»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02