Բերդավանը թվով 15-րդ գյուղն է, և առաջինը՝ Տավուշի մարզում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում ներդրվեց շրջակա միջավայրի ու հանրային առողջության համար անվտանգ արդիական ու էներգախնայող LED համակարգ:
Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարևոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքների բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը: Բերդավանում իրականացված ծրագիրը հանրային ու մասնավոր սեկտորների, ու նաև համայնքի միջև համագործակցության արդյունք է: Այսպես, մոնտաժման լայնածավալ աշխատանքներն իրականացվել են համայնքի ուժերով:
Նախկինում, էներգախնայողության նպատակով, այս համայքնում տեղադրել են էկոնոմ լամպերով աշխատող լուսարձակներ: Արդյունքը, սակայն, գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից ավելի շատ էկելտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորթյուն: Տարեկան կտրվածքով, լուսարձակների մոտ 50 տոկոսն էլ շարքից դուրս էր եկել՝ առաջացնելով դրանք նորերով փոխարինելու՝ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:
Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական բոլոր փողոցները, գյուղի սահմանային եզրը, դեպի մանկապարտեզ, դպրոց և համայնքային նշանակության այլ կառույցներ տանող փողոցները: Ի հավելումն նոր համակարգի գործարկմամբ լուսավորված մոտ 5,425մ երկարությամբ տարածքի, ապամոնտաժված լուսարձակներով լուսավորվել է ևս 4 փողոց։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթևացնել համայնքի ֆինանսական բեռը, այլև աշխուժացնել համայնքային կյանքը, լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթևեկելու խնդիրները, ինչն առավել կարևոր է սահմնամերձ գյուղերի պարագայում:
Բերդավանի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:
Համակարգի գործարկմանը մասնակցել են FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:
«Մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին աջակցել երկարաժամկետ ծրագրերով: Մեկանգամյա աջակցությունը չի կարող թեթևացնել նրանց սոցիալական բեռը, մինչդեռ տնտեսական ներկա իրավիճակում՝ դա կարևոր է: Տնտեսված գումարներն, անկախ հավաքագրման չափից, կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների լուծմանը՝ թեթևացնելով համայնքի սոցիալական բեռը: Զուգահեռաբար, այսօրինակ ծրագրերով կփոխվի հասարակության սպառողական մոտեցումը, ինչն անհրաժեշտ է ոչ միայն քաղաքակիրթ մշակույթի ձևավորման համար, այլև բնապահպանական տեսանկյունից»,-ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02