news.am.- Ուրախալի լուր կանանց եւ աղջիկների համար։ Արդեն կարելի է փոխել զգեստապահարանի ներկապնակը եւ «զինվել» նոր գույներով, քանի որ ամերիկյան Pantone ինստիտուտի դիզայներները բացահայտել են, թե որ գույներն են ավելի հաճախ տեսնելու եւ հագնելու 2016-ին։
Անապատի նարնջագույն

2016-ին ավելի մոդայիկ են բնական գույները, այդ թվում՝ անապատի նարնջագույնը։ Այս նրբերանգը 2016-ի ամենատարածված միտումն է լինելու։ Մասնագետների պնդմամբ՝ այն դուր կգա եւ կգեղեցկացնի գրեթե բոլորին, ինչպես նաեւ կբարձրացնի տրամադրությունը։
Բիսկայյան ծոց

2016-ին իշխելու է հագեցած եւ մուգ զմրուխտը։ Այն արեւադարձային կանաչի եւ ծովային կապույտի միաձուլումն է։ Ինչ վերաբերում է գունային համադրությանը, ապա այն հիանալի համադրվում է դեղինի եւ սուրճի գույնի հետ։
Գինեգույն

Այս ձմռան գույնը միանշանակ կարելի է համարել գինեգույնը, որը նորաձեւություն է եկել 70-ականներից։ Այն հիանալի է ոչ միայն հագուստի, այլեւ կոշիկի եւ աքսեսուարների ընտրության հարցում։ Գինեգույնը կարելի է համարել եւ սառը, եւ տաք երանգների, հատկապես՝ կապույտի հետ։
Սառույցով սուրճ

2016-ի նորաձեւ գույներից է նաեւ սառույցով սուրճի երանգը։ Այն ասես աշնան բնության վերակենդանացում լինի։ Այս երանգը նախընտրելի է ինչպես գործնական, այնպես էլ առօրյա լուքերի համար։ Այն հիանալիորեն համադրվում է հանգիստ երանգների հետ եւ կարող է փոխարինել սեւին։
Քաշմիրե վարդագույն

Քաշմիրե վարդագույնը 2016-ին չի զիջի իր դիրքերը եւ ողջ տարվա ընթացքում այն արդիական ու թրենդային կմնա։ Քաշմիրե վարդագույն հագուստով դուք միշտ նորաձեւ տեսք կունենաք եւ կտարբերվեք մյուսներից։
Աղբյուրը՝ Golbis.com
Պատրաստեց՝ Յանա
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02