Վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներգրավվածություն ունենա ԼՂ ապագա բանակցային գործընթացներում:
«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի առնչությամբ ակտիվ դերակատարությունը ոչ միայն ներքաղաքական հարցերի համար է, կամ ցույց տալու, որ կոնսոլիդացիա կա, այլ չի բացառվում նաև, որ նա կարող է ապագա բանակցային գործընթացներում, մանավանդ եթե հաջողվի Ղարաբաղին վերադարձնել սեղանի շուրջ, դերակատարում ունենալ որպես բանակցող անձ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Քաղտեխնոլոգն օրինակ բերեց ուկրաինական կոնֆլիկտը, որը Դոնբասի բանակցություններում ներկայացնում էր նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:
«Ես չեմ բացառում, որ այդ փորձը կարող է այստեղ էլ կիրառվել»,-ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ գուցե Տեր-Պետրոսյանը կարողանա որպես հեղինակություն ունեցող անձ, և այդ հարցերում հսկայական մեծ փորձ ունեցող անձնավորություն, ներդրում ունենալ:
«Նախկին նախագահը աշխարհում միշտ էլ ստատուս է, և կարող է ինքը ապագա բանակցային գործընթացներում ներգրավվել, մանավանդ եթե Ղարաբաղին էլ հաջողվի վերադարձնել բանակցային սեղան»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի նախկին տեսակետը հակամարտության լուծման առնչությամբ՝ կարելի՞ է ենթադրել, որ այդ ուղղությամբ էլ կարող է բանակցությունները շարունակվեն, Վիգեն Հակոբյանը նշեց, թե այս պահին չգիտենք նրա տեսակետը:
«2008թ-ից հետո այդ թեմայի շուրջ չեմ հիշում, որ նոր բան է ասել, հուսով եմ՝ որոշակի փոփոխություններ եղել են այդ առումով, մանավանդ որ իր կուսակից Լևոն Զուրաբյանը մի քանի ամիս առաջ ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք կողմ չի եղել տարածքներ հանձնելուն »,-ասաց նա:
Հանդիպելով նաև Ղարաբաղի իշխանության հետ, ըստ վերլուծաբանի՝ չի բացառվում, որ փորձ է անում հասկանալ, թե որտեղ է այն «լյուֆտը», որը բաժանում է ՀՀ և ԼՂՀ տեսակետները:
«Այնուամենայնիվ մենք մի բան պետք է հասկանանք , որ Ղարաբաղը կարող է ավելի կոշտ դիրքորոշում ունենալ, քան օրինակ Նալբադյանը։ Այսինքն՝ այստեղ խնդիր կա, ունենալ Ղարաբաղի տեսակետը»,-ասաց նա:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02