ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել ՎՊ-ի, ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ-ի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր, որոնցով առաջարկում է արգելել այդ հանձնաժողովների նախագահների և անդամների (ՎՊ-ի դեպքում` խորհրդի անդամների) կուսակցականացումը՝ նրանց քաղաքական չեզոքության նկատառումներից ելնելով:
Նշենք, որ գործող օրենքով ևս «Վերահսկիչ պալատի նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ»:
Չնայած դրան՝ պատգամավորը ներկայացրած նախագծում գրել է. «Գործող օրենքով կուսակցական պատկանելության որևէ սահմանափակում նախատեսված չէ Վերահսկիչ պալատի նախագահի և խորհրդի անդամների նշանակման համար, ինչը գործող օրենքի բացերից է: Մասնավորապես, ինչպե՞ս կարող է որևէ կուսակցության անդամ հանդիսացող խորհրդի անդամը կամ նախագահն իրականացնել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները նույն կուսակցության այլ անդամների կողմից ղեկավարվող պետական մարմիններում, որոնց թվում են նախարարություններ և այլ գերատեսչություններ ու մարմիններ, խուսափել շահերի բախումից և լինել անկողմնակալ»:
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ևս` ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաև չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների: Սակայն, պատգամավորի մեկնաբանությամբ, գործող կարգավորմամբ՝ անձը կարող է լինել կուսակցական, սակայն տվյալ կուսակցությունում որևէ ղեկավար մարմնի անդամ չլինել և նշվածն արգելք չի հանդիսանա ազգային հանձնաժողովի անդամ ընտրվելու կամ նշանակվելու համար:
Մյուս կողմից՝ Մարուքյանը հետևյալ հարցն է բարձրացնում. արդյոք որոշակի կուսակցության անդամ հանդիսացող հանձնաժողովի անդամը կարո՞ղ է դեմ գնալ իր կուսակցության շահերին՝ 36-րդ հոդվածով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս: «Ակնհայտ է, որ շահերի բախումն անխուսափելի է»,- նշել է Մարուքյանը:
Իսկ, ըստ պատգամավորի մեկնաբանության, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համապատասխան հոդվածը միայն ասում է, որ իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից և դրա անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44