ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ դ-ր Մայքլ Քարփենթերը նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում, որտեղ հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Բացի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից նա նաև տեղում ծանոթացավ հայ-ամերիկյան ռազմական գործակցության շրջանակում իրականացվող ծրագրերին: Նա հանդիպեց այն ամերիկացի զինծառայողներին, ովքեր աջակցում են ենթասպաների դպրոցում առաջին անգամ մարտական բուժակների ուսուցման գործին լծված իրենց հայ գործընկերներին: Ընդ որում, ուսուցման ծրագիրը մշակվել է ամերիկյան ծրագրի նմանությամբ:
Նա նաև այցելեց 12-րդ խաղաղապահ բրիգադի շտաբ և հանդիպում ունեցավ այն զինծառայողների ու հրամանատարների հետ, ովքեր ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո մասնակցել են խաղաղապահ առաքելությունների աշխարհի տարբեր վայրերում:
«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը անվտանգության ոլորտում երկարամյա գործակցություն ունեն, որը խարսխված է հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամության վրա: 21-րդ դարում եվրոպական անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո անչափ կարևոր են Հայաստանի և Միացյալ Նահանգներ համատեղ ջանքերը միտված տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարեկեցության ամրապնդմանը և ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպայի տեսլականի առաջ մղմանը», – նշեց դ-ր Քարփենթերը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02