«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել: Հասկանալի է, որ փաշինյանական նախարարը Հնդկաստան գործուղվել է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, պետական բյուջեից հատկացված որոշակի գործուղումային ծախսով, ինչը փոքր գումար չէ: Բայց հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին աշխատանքային գործուղման մեկնած պաշտոնյան գործուղման երկրում հետամուտ է եղել իր նեղ կուսակցական շահերի սպասարկմանը, ունեցել է հանդիպումներ՝ որպես Փաշինյանի ՔՊ կուսակցության ֆունկցիոներ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի հարկատուները վճարեն այն բանի համար, որ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն արտասահմաններում ֆռֆռա, կուսակցական հանդիպումներ ունենա և այլն: Դեմ չենք, որտեղ ուզում են՝ թող իրենց կուսակցական հանդիպումներն ունենան, բայց իրենց կուսակցության հաշվին: Մինչդեռ, նա պետական միջոցների հաշվին գնացել է (որպես նախարար. այստեղ ասելիք չկա) ու... կուսակցական հարցեր է լուծել՝ որպես ՔՊ-ի ներկայացուցիչ: Այսինքն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, խառնել է «անձնական ու պետական բուրդը»: Ի դեպ, եթե կուսակցական հարցերով էր զբաղվելու, ապա գուցե ՔՊ-ի փողերով պատրաստված ինչ-որ շրջանցող ճանապարհո՞վ հասներ օդանավակայան, կամ իր հայրենի Փարաքար գյուղի շրջացիկ ճանապարհներո՞վ, ոչ թե ԽՍՀՄ-ի կամ «նախկինների» օրոք սարքածներով, հարկատուներիս հաշվին վերանորոգվածներով: Դե, եղեգները կտրելը պարտադիր չէ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:55 02.11.26
11:09 02.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
17:02 03.11.26
16:35 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02