«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր Կոնդ թաղամասի՝ ամբողջ ծավալով օտարման մասին՝ «նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար»: Նույն խորհրդակցության ժամանակ խոսվել էր 139 000 և 214 000 ՀՀ դրամի մասին: Սա բավական բուռն քննարկումների առիթ էր դարձել, քանի որ մարդկանց շրջանում տպավորություն էր առաջացել, որ խոսքը, ըստ գոտիականության, օտարման գնի (1 քմ-ի), այսինքն՝ փոխհատուցման չափի մասին է: Իրականում, մեր տեղեկություններով, այս թվերը վերաբերում են տեղական տուրքին: Բանն այն է, որ Կոնդում այսօր առկա են սեփականության ու հողատարածքների չափերի հետ կապված բազմաթիվ վիճահարույց կամ բաց մնացած խնդիրներ: Ուստի, միայն դրանց լիարժեք լուծումից հետո հնարավոր կլինի խոսել փոխհատուցման հստակ չափի մասին: Դրա համար քաղաքապետարանի կողմից, ըստ բնակիչների դիմումների, պետք է իրականացվեն թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար՝ 2 տոկոսի չափով: Ըստ այդմ, օրինակ՝ 100 քմ տարածքի համար համապատասխան հաշվարկներով կադաստրային մի գոտում (սահմանված արժեք՝ 139 հազար դրամ) այդ աշխատանքների համար քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ, իսկ կադաստրային մյուս գոտում (214 000 դրամ)՝ 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք: Ինչ վերաբերում է Կոնդի բնակիչների փոխհատուցմանը, ապա այն իրականացվելու է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով, այսինքն՝ շուկայական արժեք + 15 % սկզբունքով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
09:02
17:24
17:22
17:05
16:44
16:35
16:14
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50 02.11.26
17:05 02.11.26
15:55 02.11.26
11:09 02.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
17:02 03.11.26
16:35 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02