Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ:
«Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և այլն», - խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը և հավելել, որ ակնկալում է լսել կառավարության՝ ՏՀՏ բնագավառի առաջընթացին ուղղված քայլերի վերաբերյալ ներկաների պատկերացումներն ու կոնկրետ առաջարկները:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ և ծրագրերի նախագծեր: Քննարկվել են, մասնավորապես, ինժեներական քաղաքի, կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ստեղծման, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման ավելացման, ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են կրթական համակարգի որակական փոփոխություններին, մասնագետների պահանջարկին, կրթություն-բիզնես-գիտություն մոդելին վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող որոշ ծրագրերի կիրառական արդյունքներից և կարևորելով դրանց շարունակականությունը՝ միաժամանակ անհրաժեշտ համարել ոլորտի բեկումնային երկարաժամկետ զարգացման ուղղությամբ միջոցառումները. «Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար»:
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն ընդհանրապես բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում նաև՝ ՏՀՏ ոլորտում: «Եկեք պայմանավորվենք՝ ի՞նչ եք ակնկալում մեզնից, ի՞նչ անեք դուք: Ամենաբարդ խնդիրն այսօր մեր բյուջեի դեֆիցիտի պայմաններում բյուջեից գումար տրամադրելն է: Բայց մենք կարող ենք մասնակցել այլ ձևով՝ գույքով և այլ ակտիվներով, որոնք ունենք: Եթե դուք խումբ ստեղծեք, որը հետազոտի կամ առաջարկություն տա մեր և ձեր անելիքների վերաբերյալ, կարող ենք այս ուղղությամբ առաջ շարժվել», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձևակերպել համատեղ անելիքները, մշակել և ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ:
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:03 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02