«Իրավունք» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ արգելվել է ««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից` 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը: Այս մասին օրերս տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Հիշեցնենք, որ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնելու մասին, ինչը Երեւանի քաղաքապետարանը թույլատրել էր: Սակայն, այս անգամ, կարծես թե, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասկացավ, որ հակաեկեղեցական «նույն գետը երկու անգամ մտնելը»՝ կարող էր ունենալ իր հետագա պաշտոնավարման համար չնախատեսված բացասական հետեւանքներ: Ի դեպ, «Իրավունք»-ն անդրադարձել էր, որ հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանի դեմ հաղորդում է ներկայացրել 418 քաղաքացի, 23 փաստաբան, եւ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. Պատժվում է նաեւ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով), սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, վերջինս ճողոպրել է երկրից՝ հայրենի Միացյալ Նահանգներ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02