ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով կարանտինային խցում, ապրիլի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ապրիլի 19-ին՝ ժամը 21:30-ի, ինչպես նաեւ ապրիլի 24-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կուլ է տվել ասեղ, երկաթի եւ ապակու կտորներ, ապա այդ մասին հայտնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ ասելով, որ նշված երեք դեպքերում էլ ցանկացել է ինքնասպանություն գործել։ Կալանավորն իր գործողությունները պատճառաբանել է քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների վարքագծով՝ նրանց մեղադրելով իր հասցեին արատավոր լուրեր տարածելու, ինչպես նաեւ իր արժանապատվությունը նվաստացնելու մեջ: Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02