Քանի՞ ուսանող է մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, քանի՞ երիտասարդ պատերազմից հետո դարձել է ուսանող: Դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նախարարությունն ապրիլյան իրադարձություններից հետո հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի մասնակիցների համար ուսման վարձի զեղչեր կսահմանի:
Նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ կոնկրետ թվեր, թե քանի ուսանող է մասնակցել քառօրյա պատերազմին կամ քանի երիտասարդ է դրանից հետո դարձել ուսանող, այս պահին ներկայացնել չի կարող. «Թվեր ունենք, բայց շատ չեմ կարողանում հիշել»:
«Հանձնարարական եղավ, որ հնարավորինս՝ հիսուն տոկոսից ավել, զեղչեր իրականացվեն են ապրիլյան պատերազմին մասնակից երեխաներին: Խնդիր է դարձել հետևյալ հարցը, թե ինչ փաստաթղթով պետք է ֆիքսվի, որ մասնակցել են պատերազմին: Եթե այսպես գնա, կարող է պատահի, որ ինչպես Հայաստանի կեսը Շուշիի ազատագրմանն է մասնակցել, այնպես էլ այս դեպքում լինի»,- նշեց Լևոն Մկրտչյանը:
ԿԳ նախարարի խոսքով՝ ապրիլյան պատերազմ շատ ենք ասում, բայց ամեն օր Ղարաբաղի սահմանին ապրիլյան պատերազմ է: «Այսօր էլ ամեն մի երեխա, ով կանգնած է սահմանին, նա նույն վիճակի մեջ է, ինչ ապրիլին: Ապրիլին պարզապես եղավ սրացում, որին մենք արժանի պատասխան տվեցինք: Դրա համար մենք ունենք ընդհանուր մի սկզբունք, որը օրենքի պահանջ է. մարտական հերթապահությանը մասնակիցներին 30 տոկոսի զեղչ անենք: Խնդիրը, կարծում եմ, պետք է լուծենք այս ճանապարհով»,- նշեց նա:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02