Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր լինելու պատճառով չորս տարի է Միքայել Նարիմանյանը չի զբաղվել իր գիտական բուժական գործունեությամբ, իսկ բուհի ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո կրկին կզբաղվի` մարզերում ընտանեկան բժշկության զարգացմանը նպաստելով:
Այս մասին այսօր Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարիմանյանը. «Հիմա այն պահն է, որ ես պետք է վերադառնամ այդ ծրագրերին, դա իմ ներքին զգացողությունն է, որը վերջին տարվա ընթացքում ավելի ուժգին էր դարձել»:
Հարցին, թե արդյոք իր պաշտոնավարման դադարեցումը պայմանավորվա՞ծ է բուհում տեղի ունեցող սկանդալներով և կոռուպցիոն ռիսկերով, Նարիմանյանը պատասխանեց. «Բուհում մեկ սկանդալ է եղել, իսկ կոռուպցիայի մասին կարելի խոսել միայն դա ապացուցելուց հետո։ Իմ հրաժարականը ոչ մի կերպ կապված չէ բուհում կատարվող երևույթների հետ, ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ և պատասխանատվությամբ: Ես չէի որակավորի սա որպես հեռացում: Ես մնում եմ բուհում, ես ունեմ ամբիոն, ծրագրեր, ընդ որում` միջազգայնացված, և սա պետք չէ դիտարկել որպես հեռացում, ուղղակի փոխվում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը»:
Դիտարկմանը, թե բուհը մեծ չափերի հասնող վարկ ունի, Նարիմանյանը պատասխանեց. «Բուհը վարկեր սկսել է վերցնել դեռևս 2006 թվականից։ Երբ ես դարձա ռեկտոր, համալսարանն ուներ 4,5 մլն դոլարի պարտք, իսկ այսօր 1,6 մլն դոլար է կազմում պարտքը, այսինքն` լուրերը, թե մեր պարտքն ավելացել է, չեն համապատասխանում իրականությանը, այն իրականում 3 միլիոնով նվազել է: Մենք ունենք լավ վարկային պատմություն»:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
20:00 28.10.26
17:02 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02