NEWS.am.- ՀՀ Վերաքննիչ դատարանում մայիսի 5-ին քննվելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող Հովհաննես Մուրադյանի գործով դատախազի բողոքը: NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ դատախազը բողոք է ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորումը մերժելու որոշման դեմ. «Դատախազն է բողոքարկել, որ առաջին ատյանի դատարանը Հովհաննես Մուրադյանին կալանավորելու որոշում չի կայացրել»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող Հովհաննես Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2016 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ:
Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հ. Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:
Նշենք, որ ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ Հովհաննես Մուրադյանը տաքսու վարորդ է:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02