«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում: Ինչպես հայտնի է՝ Դատավորների ընդհանուր ժողովը Սասուն Խաչատրյանի եղբորը` ԲԴԽ նախկին անդամ, վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանին է ներկայացրել այդ պաշտոնի համար: Իշխող թիմը դեռեւս վերեւից հրահանգ չի ստացել քվեարկության վերաբերյալ, սակայն, ըստ ամենայնի, կընտրեն, որովհետեւ չընտրելը կնշանակի մերժել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, եւ մեկ անգամ արդեն դատավորների թեկնածուին` Դավիթ Բալայանին, մերժել են, երկրորդ մերժումը չի հասկացվի: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ եթե թողնեն օրենսդիրների կամքին, ապա, վստահաբար, կմերժեն նրան` հենց միայն այն պատճառով, որ կարճ ժամանակում Խաչատուրյանը մի քանի պաշտոն է փոխել, եւ ամեն անգամ ԱԺ-ն է նրան նշանակել: Ասում են` Խաչատրյան եղբայրները փողի, պաշտոնի, կարգավիճակի հավերժ փնտրտուքի մեջ են, չեն բավարարվում: Հիշեցնենք․ Դավիթ Խաչատուրյանը 2021 թվականի հունվարին ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2023-ին առաջադրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու եւ կրկին ընտրվեց: Ամիսներ անց պարզվեց, որ այս պաշտոնին էլ հավան չէ` Սորոսի հիմնադրամի վարչության նախկին նախագահը հիմա էլ ուզում է ՍԴ դատավոր դառնալ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44