«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են ուղարկել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ եւ ԵԽ գրասենյակներին՝ հանդիպման եւ որոշ հարցերի քննարկման ակնկալիքներով: Մասնավորապես՝ Հայաստանում ոստիկանական բիրտ գործողությունների, խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու, դատական համակարգը վերահսկելու, կալանավորումների համատարած օգտագործման եւ այլ հարցերով: «Մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը»։ smile-expert.moscow РЕКЛАМА Скидка 10% на лечение зубов в Южном Бутово по акции 1+1 ЕСТЬ ПРОТИВОПОКАЗАНИЯ. ПОСОВЕТУЙТЕСЬ С ВРАЧОМ Տեղեկացանք, որ առայժմ արձագանքել է միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը, օրերս մի խումբ ընդդիմադիրներ հյուրընկալվել են դեսպանությունում: Մեր տեղեկություններով՝ դեսպան Քրիստինա Քվինն առանձնապես կոշտ գնահատականներ չի հնչեցրել, ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրենք մեծ ջանքեր են գործադրել եւ շարունակում են գործադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների եւ խաղաղության գործընթացին: Ընդդիմադիրները խոսել են անհավասար պայմաններում սահմանազատման եւ սահմանագծման անթույլատրելիության մասին եւ հետաքրքրվել, թե ինչու է ԱՄՆ-ն ողջունում այդ գործընթացը, սակայն դեսպանը հասկացրել է, որ եթե երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կողմ են իրենց սահմանները որոշելուն, իրենց այլ բան չի մնում, քան կողքից դիտել այն.; Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02