«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում անշեղորեն հաջողվող եզակի բաներից մեկն էլ պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում շիլաշփոթ ստեղծելն է: Հետևանքը՝ համակարգային շփոթ: Խոսակցական բառուբանով ասած՝ «բարդակ»: Քիչ հույսեր կան, որ քննությունը կպարզի, թե նախօրեին գազաբենզալցակայանի պայթյունի հետ կապված ինչն ինչոց է, բայց հուսանք՝ կպարզի: Մինչ այդ ուշադրություն գրավեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հայտարարությունը, թե՝ «Գազ օիլ» ընկերության այդ լցակայանը օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել ու, իր կարծիքով, այն ենթակա էր փակման: Դրան հետևեց «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանի հակադարձ հայտարարությունը, որ իրենց մոտ օրենքի հետ կապված, ինչպես ասում են, «բոլոր թուղթութանաքները տեղում են», որոնք ինքը կներկայացնի: Նա, ընդհանրապես, կարծում է, որ տեղի ունեցածը պատվեր է, օբյեկտը պայթեցված է: Բայց սրանք իրավապահների պարզելիքն են: Ոչ պակաս էական է պետական կառավարման համակարգի խնդիրը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում՝ լցակայանը ենթակա էր փակման: Եթե իսկապես ենթակա էր, ապա ինչո՞ւ փակված չէր: Եթե մարզպետն իրավացի է, ու կայանը գործել է, ապա պարզ է, չէ՞, որ պատասխանատվությունը նաև նրանց վրա է, ովքեր վերահսկողություն պիտի իրականացնեին դյուրավառ նյութերի իրացմամբ, վառելիքի լիցքավորմամբ զբաղվող ընկերության նկատմամբ: Այդ դեպքում, այն էլ՝ կատարվածից հետո, նման հայտարարության իմաստը ո՞րն է: Ախ, հա՜, չէ՞ որ Հայաստանում քպական իշխանություն է, ու հետևաբար՝ ինչ էլ լինի, իրենք մեղավոր չեն: Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես: Փաշինյանի ու նրա ենթակաների կարգախոսն անփոփոխ է. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ մեղավոր չենք ճանաչում»: Բայց այս դեպքում մեղքը պատկան կառույցների վրայից գցելը հակառակ արդյունքը տվեց: Լավ, եթե ստուգել են, եթե կասեցման ենթակա էր, այդ դեպքում ինչպե՞ս են թույլատրել գործունեությունը: Եթե թույլատրել են, ապա պիտի որ ամեն ինչ համապատասխանե՞ր շահագործման պահանջներին: Եթե համապատասխանել է, ապա ինչպե՞ս տեղի ունեցավ պայթյունը, հրդեհը, նման ծանր հետևանքներով: Պարզ է մի բան. երբ կառավարման համակարգում շփոթ է, նման դժբախտություններն ու աղետներն անխուսափելի են, լինի դա «Սուրմալուի» պայթյունը, գազալցակայանի պայթյունը և այդպես շարունակ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02