ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 7-ին, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հերթական միջադեպ է գրանցվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի միջեւ: Գրում է News.am-ը:
Նա խոսել է Հյուսիս-Հարավի Աշտարակ-Արտաշատ հատվածի մասին, որտեղ տեղ-տեղ ճանապարհը փակ է և 1-2 զոհեր են եղել ճանապարհին բախվելու պատճառով: Նա Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանից պահանջեց գտնել Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ արդեն կառուցված հատվածների ճաքճքելու ու քանդդվելու պատասխանատուներին. «Ճաքած կտորներն առանձնացվել են բետոնե արգելափակոցներով, որոնց մեքենաներ են բախվել ու զոհեր են եղել: Ո՞վ է պատասխանատու դրա համար»::
Ի պատասխան, Վարդան Այվազյանը բարձր ձայնով միջամտեց՝ կոչ անելով հարցը տալ, ոչ թե ճանապարհային կանոններ քնարկել եւ հարց տալ միայն բյուջեի հետ կապված:
«Ինձ մի ընդհատեք», - ասաց Մանուկյանը:
«Որովհետև բյուջեին չի վերաբերում: Ոնց որ կռիվ ման գաս նստած տեղդ… Այ քեզ բան: Բյուջեից հարց ունես՝ տուր», - նշեց Վարդան Այվազյանը:
Արամ Մանուկյանն էլ արձագանքեց, թե. «Ես կորոշեմ՝ ինչից հարց տամ: Եւ ինձ մի խանգարեք»:
«Լսի… դու չես որոշողը ես խանգարեմ թե չխանգարեմ: Ստե քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա: Հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբեյալ հարցդ տուր»,- իրեն հատուկ ոճով ասաց Վարդան Այվազյանը:
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02