Մոսկվայի Սավյոլովսկի շրջանի դատարանը 10-օրյա կալանք է սահմանել Gelandewagen մեքենաներով սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանի նկատմամբ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ 23-ամյա կարգազանցը խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու չի վճարել 15-ից ավելի տուգանք:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ, Բաղդասարյանի գործով դատարան է ուղարկվել 51 նյութ, որոնք բոլորը վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների չվճարմանը:
Նշվում է, որ 10-օրյա կալանքից զատ՝ դատարանը Բաղդասարյանին դատապարտել է 75 ժամվա պարտադիր հասարակական աշխատանքի:
Սկանդալային «սթրիթռեյսերը» տուգանքների չվճարումը բացատրել է այն հանգամանքով, որ համապատասխան ծանուցումներն ուղարկվում են իր գրանցման վայրի հասցեով, մինչդեռ ինքն ապրում է մեկ այլ վայրում և ուշ է ստանում դրանք:
Բաղդասարյանի փաստաբանը դատարանին խնդրել է սահմանափակվել միայն տուգանքի ձևով պատժի սահմանմամբ՝ նշելով, որ իր պաշտպանյալը 1 տարի առաջ է լուրջ ավտովթարի ենթարկվել ու մինչև վերջ չի կազդուրվել: Փաստաբանը մտավախություն ունի, որ հասարակական աշխատանքների իրականացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Բաղդասարյանի առողջության վրա:
Աղբյուրը հավելում է, որ Բաղդասարյանի գործով հաջորդ դատական լսումը կայանալու է նոյեմբերի 21-ին:



18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02