«Հրապարակ» թերթը գրում է.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել եւ ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական եւ Բյուրական: Թե ինչու Ապարան եւ Աշտարակ չեն գնացել, նրա կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։ Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգեւոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգեւորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին եւ այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերեւս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին եւ կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44