«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են միանգամից ու բոլորով երկարատեւ արձակուրդ գնալ։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 10-ն է արձակուրդում: Խոսնակի տեղեկացմամբ, արանքում Լոնդոնում միջոցառման է մասնակցելու, ապա այցելելու է Տավուշ եւ Արմավիր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է 20 օրով մեկնել՝ հուլիսի 16-ից օգոստոսի՝ 5-ը։ Նրան հուլիսի 16-22-ը փոխարինելու է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը` Հակոբ Արշակյանը։ 10 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել նաեւ ֆիննախարարը, 9 օրով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արձակուրդում է նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մինչեւ հուլիսի 22-ը: Հիշեցնենք, որ անցյալում, երբ ՀՀ նախագահներն արձակուրդ էին գնում, առավելագույնը՝ 1-2 շաբաթով, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ամբիոնն էր ճոճում, թե` քա՞ր եք քաշել, որ հանգստանալու եք գնում։ Նա հիմա էլ ընդդիմադիրներին է մեղադրում, որ արտերկիր են մեկնում` հանգստանալու: Իշխանության հրահանգով օդանավակայանում հաճախ նկարում են նրանց, սոցցանցերում տեղադրում, թե երկիրը ծանր վիճակում է, դուք ծով եք գնում: Ի դեպ, մեր աղբյուրն ասում է, որ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին մասնակցելն ընդամենը շղարշ է` Փաշինյանն իր մերձավորների հետ որոշել է այս տարի հանգստանալ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ` Շոտլանդիայում, ինչին վերջին ամիսներին եռանդով պատրաստվում էին Բրիտանիայում ՀՀ դեսպանությունն ու այլ կառույցներ: Իսկ աշխարհում, որպես կանոն, երկրի ղեկավարների ամեն քայլը հրապարակվում է, եւ այդ հանգիստը ֆինանսավորող հանրությունն ամբողջությամբ տեղեկացվում է, թե որտեղ եւ քանի օր է հանգրվանել պետության ղեկավարը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02