«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր նիստ է հրավիրել՝ վճռվելու է «կայուն մեծամասնություն» նորմի ճակատագիրը։ Հանձնաժողովի քաղհասարակությունը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, առաջարկել է հրաժարվել այս դրույթից։ Ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա ընտրությունների 2-րդ փուլ են անում, եւ հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ մեծամասնություն լինի՝ անկախ ընտրություններում հավաքած ձայներից: Այսինքն՝ ընտրողների 25-30 տոկոս քվե ստացած ուժը կարող է միանձնյա ձեւավորել կառավարություն: Այս դրույթը հնարավոր է փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Երեկ «Իրազեկ քաղաքացիները» հայտարարություն էին տարածել․ «Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որեւէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձեւավորված եւ չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձեւավորվում, ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, ՀՀ նախագահը նշանակում է նոր ընտրություններ։ Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթներին եւ կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների ⅔-ով»։ Հանձնաժողովից տեղեկացանք, որ մինչեւ վերջերս իշխանությունը դեմ չէր այդ դրույթից հրաժարվելուն, սակայն, ըստ ամենայնի, օրեցօր անկում ապրող վարկանիշը ստիպել է փոշմանել, մանավանդ որ աճում է արեւմտամետների վարկանիշը, եւ այս առաջարկով վերջիններս փորձում են հող պատրաստել իշխանությանը փաստացի տեր դառնալու համար՝ վստահ, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարելու 50 տոկոսի շեմը եւ մնալու է իրենց հետ դաշինք կազմելու հույսին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:25
20:03
17:59
17:43
17:29
17:14
16:58
16:43
16:25
16:02
15:08
14:47
14:35
14:18
13:55
13:37
13:25
13:18
12:56
12:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45