ARM | RUS |

«Փաստ». Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը

07.09.24 | 09:02

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական հերթական նիստը։ Պետական մեղադրողը կարճ ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց դատավորների կոլեգիայի և պետական մեղադրողի միջև հարց ու պատասխանը: Ըստ էության, այնպիսի տպավորություն էր, որ դատարանը կասկածի տակ է դնում պետական մեղադրողի ներկայացրած մեղադրական եզրակացության հիմնավորվածությունը: Դեռ ամիսներ առաջ Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց իբր ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելու համար Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Շրջանառվեց հայտնի ձայնագրությունը: Չալաբյանի պաշտպանական թիմն ի սկզբանե հայտարարեց, որ ձայնագրությունը շրջանառվել է անհայտ աղբյուրի կողմից և ապօրինի կերպով է արվել: Ձայնագրության մասով դատավորների կոլեգիայի և մեղադրող դատախազի միջև ուշագրավ երկխոսություն ծավալվեց: Դատավորը հարցնում է պետական մեղադրողին, թե որտեղի՞ց է հայտնվել ձայնագրությունը: Վերջինս արձագանքում է՝ ոստիկանության մշտադիտարկման արդյունքում համացանցում հայտնաբերվել է ենթադրյալ հանցանքի վերաբերյալ ձայնագրություն: Ոստիկանության աշխատակիցը ներկայացրել է զեկուցագիր, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատավորը հետաքրքրվում է՝ հարցաքննվե՞լ է այն կայքի աշխատակիցներից մեկը, որտեղ հայտնվել է այդ ձայնագրությունը: Պարզվում է, որ մեղադրող կողմը չի կարողացել պարզել, թե ով է կառավարում այդ հարթակը, հարցումներ են ուղարկվել, բայց պատասխան չեն ստացել: Ստացվում է՝ անհայտ է այն սուբյեկտը, որը շրջանառության մեջ է դրել այս ձայնագրությունը, որի հիման վրա հետագայում քրեական գործ է հարուցվել: Դատավորն ակնարկում է նաև ձայնագրության ապօրինի կերպով արված լինելու փաստը. «Չգիտեք, թե ով է ձայնագրել, ով է տեղադրել այն այդ հարթակում և հարթակն ում կողմից է կառավարվում»: Դատավորների կոլեգիան արձանագրեց՝ որքանո՞վ է իրավաչափ ոչ օրինական ճանապարհով, չբացահայտված աղբյուրով հրապարակված ձայնագրությունը ներկայացնել որպես գործով հիմնական ապացույց: Դատախազը փորձեց տարբեր օրինակներով «ապացուցել» մեղադրող կողմի ճշմարտացիությունը, ի վերջո, որպես ամփոփում արձագանքեց՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է օպերատիվ հետախուզական մարմնի հաղորդումը: Առաջարկ հնչեց դատավորի կողմից՝ համարենք, որ չկա այս ձայնագրությունը, ի՞նչ այլ փաստական տվյալներ և ապացույցներ կան, որոնք ապացուցում են Չալաբյանի մեղավորությունը մեղսագրվող արարքում: Օրինակ՝ որևէ տեղեկատվություն կա՞, որ Ավետիք Չալաբյանն առաջարկել է գումար: Նշենք, որ այս գործով չորս անուն է շրջանառվում՝ Ավետիք Չալաբյան, ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյան, Էմմա Սարգսյան, Արման Սահակյան: Այսպիսով՝ պետական մեղադրողը մեջբերում է Էմմա Սարգսյանի ցուցմունքը, որն իրականում ավելի շատ տարակարծությունների առիթ է տալիս: Այս ցուցմունքն ուղիղ չի մատնանշում Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարված լինելու հանգամանքը։ Դատավորի և դատախազի հարց ու պատասխանից էլ պարզ է դառնում, որ Թոռնիկ Ալիյանն է խոսում ֆինանսական հարցերից, ուսանողներին փողոց դուրս բերելուց և այլն: Բացի դա, հետագայում իր ցուցմունքում նա կասկած է հայտնում Ավետիք Չալաբյանի՝ այս գործին մասնակից լինելու մասով, քանի որ փաստացի իբր Չալաբյանի և իր միջև միջնորդ է հանդիսացել Էմմա Սարգսյանը: Թոռնիկ Ալիյանը նաև մտահոգություն է հայտնում, որ այդ ձայնագրությունն իր նկատմամբ շանտաժի միջոց է: Դատարանի համար տարակուսելի է նաև, թե ինչո՞ւ այս գործով առանձնացված մասով մեղադրյալ Արման Սահակյանը չի հարցաքննվել այն պարագայում, երբ նա նման պատրաստակամություն հայտնել է: Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ Սահակյանը ցուցմունք տա որպես վկա, սակայն դա մերժվել է պետական մեղադրողի կողմից: Ըստ նրա, պաշտպանության կողմը միջնորդել է Արման Սահակյանին հարցաքննել տեսակապի միջոցով, ինչի դեմ առարկել է պետական մեղադրողը: Նրա պնդմամբ, Սահակյանը հանդիսանում է մեղադրյալ, իսկ մեղադրյալին տեսակապով հարցաքննելու ընթացակարգ առկա չէ: Պետական մեղադրողն առարկել է նաև պաշտպանության կողմի այն դիտարկմանը, որ Սահակյանը հարցաքննվի որպես վկա: Այս համատեքստում դատավորը պետական մեղադրողին հիշեցրեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների մասին, որոնց համաձայն՝ վկա է յուրաքանչյուրը, ով որևէ տեղեկություն ունի, այդ թվում նաև մեղադրյալը: Արման Սահակյանին որպես վկա՞, թե՞ մեղադրյալ հարցաքննելու դատավորի և դատախազի հարց ու պատասխանը հանգեց այն կետին, երբ դատավորն արձանագրեց՝ դատարանը կորցրել է Սահակյանին հարցաքննելու հնարավորությունը, որը կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա: Նշենք, որ կայացված դատավճռով սահմանափակվել է Ավետիք Չալաբյանի հանրահավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրությամբ: Այս մասով Քրեական օրենսգրքում ուղիղ սահմանափակում նախատեսված չէ, սակայն պետական մեղադրողն արձագանքում է՝ ենթադրյալ հանցանքը վերաբերում է նյութապես շահագրգռելու միջոցով անձանց ներգրավելուն: Եվ հենց արարքի բնույթով է պայմանավորված դատավճիռը: Դատախազը որևէ խնդիր չի տեսնում քաղաքացու հիմնարար իրավունքի սահմանափակման մասով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


62 պատգամավոր կողմ է քվեարկել Արթուր Սարգսյանի նկատմամաբ քրեական հետապնդում սկսելուն

62 պատգամավոր կողմ է քվեարկել Արթուր Սարգսյանի նկատմամաբ քրեական հետապնդում...

17:12

«Արմավիր» ՔԿՀ ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր

«Արմավիր» ՔԿՀ ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ...

15:59

Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության չվերթը Քուվեյթից

Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության չվերթը...

15:45

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում փաստաբանների մուտքը խոչընդոտելու պրակտիկան

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում փաստաբանների մուտքը խոչընդոտելու...

15:36

Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները. փաստաբան

Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները....

15:26

Մեր երկիրը պետք է կառավարվի օրենքներով, ոչ թե առանձին անձանց կապրիզներով Ա. Չալաբյան

Մեր երկիրը պետք է կառավարվի օրենքներով, ոչ թե առանձին անձանց կապրիզներով Ա....

13:34

ՀԷՑ-ում խուզարկությունն ավարտվում է, ապացույց հանդիսացող ոչ մի բան չի հայտնաբերվել. Ղազինյան

ՀԷՑ-ում խուզարկությունն ավարտվում է, ապացույց հանդիսացող ոչ մի բան չի հայտնաբերվել....

13:26

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՄԻՊ-ը խստորեն դատապարտել է ԱԺ-ում կատարվածը

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». ՄԻՊ-ը խստորեն...

13:13

Բացառում եմ, որ Վահե Ղալումյանը թիկունքից որևէ մեկին հարվածի. Արշակյան

Բացառում եմ, որ Վահե Ղալումյանը թիկունքից որևէ մեկին հարվածի....

12:55

ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. Աբրահամյան

ԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ...

12:36

51 հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

51 հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ....

12:18

ՊՊԾ գնդի «այլանդակ վարքագիծն ակնառու էր»․ «ՔՊ-ական ոհմակի լայնամասշտաբ գրոհին» միջամտելու փոխարեն փորձում էին զսպել ընդդիմադիրներին. Մինասյան (Տեսանյութ)

ՊՊԾ գնդի «այլանդակ վարքագիծն ակնառու էր»․ «ՔՊ-ական ոհմակի լայնամասշտաբ գրոհին» միջամտելու փոխարեն...

11:44

ԱԺ-ում ընդդիմադիրների և ՔՊ-ականների ծեծկռտուքից հետո ՊՊԾ-ն եկել է Լևոն Քոչարյանի օգնականի հետևից

ԱԺ-ում ընդդիմադիրների և ՔՊ-ականների ծեծկռտուքից հետո ՊՊԾ-ն եկել է Լևոն Քոչարյանի օգնականի...

11:18

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մարզերի մի շարք...

10:16

Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն․ «Հրապարակ»

Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն․...

10:05

Իրավապահները մտել են ՀԷՑ

Իրավապահները մտել են ՀԷՑ

10:00

Բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանում հաշվառված տրակտորը․ տրակտորի անվահեծը պոկվել ու շպրտվել է

Բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանում հաշվառված տրակտորը․ տրակտորի անվահեծը պոկվել ու...

16:33

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Տեսանյութ)

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը...

16:27

Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց արդյունքները

Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց...

16:02

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային...

15:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03