«Հրապարակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 26-27-ին Դիլիջանում տեղի ունեցած դեսպանների երկօրյա աշխատաժողովին մասնակցած դիվանագետներից շատերն արդեն մեկնել են իրենց պաշտոնավարման երկրներ, բայց մեզ շարունակում են մանրամասներ պատմել այդ աշխատաժողովից: Գրել էինք, որ դեսպանների եւ երկրի ղեկավարության միջեւ երկխոսություն, ըստ էության, չի ստացվել, չնայած ներկա են եղել ե՛ւ վարչապետը, ե՛ւ ՀՀ նախագահը, ե՛ւ փոխվարչապետները: Վարչապետն ուսուցչի տոնով դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են: Ոմանք փորձել են կարծիք հայտնել` դիվանագիտական խուճուճ լեզվով իրենց դիտարկումները ձեւակերպելով, սակայն դա չի ընկալվել, եւ ոչ ոք չի խորացել, թե ինչ են մտածում դիվանագետները: Բայց առավել ուշագրավ է, որ որոշ դեսպաններ փորձել են քծնել գործող վարչապետին եւ, իմանալով նրա «առանձնահատկությունները», դա արել են նախկիններին փնովելու միջոցով: Հատկապես մարդիկ ապշել են 1999 թվականից դեսպան աշխատող Աշոտ Հովակիմյանի խոսքից, ով համարյա ներկայացրել է, որ իրենք փրկվել են 2018 թվականին եւ երջանիկ են, որ նման իշխանություն է կառավարում Հայաստանում: Իսկ Հովակիմյանը 25 տարի դեսպան է աշխատել եվրոպական երկրներում, 2011-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն է եղել եւ 2019-ի փետրվարին գործուղվել է Չեխիա: 2011-ին նա ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշ մեդալով` «դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար», իսկ 2016-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:25
20:03
17:59
17:43
17:29
17:14
16:58
16:43
16:25
16:02
15:08
14:47
14:35
14:18
13:55
13:37
13:25
13:18
12:56
12:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45