«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2019 թ.-ի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշման մեջ: Կառավարությունը «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշմամբ սահմանել է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, սակայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված մեծածավալ փոփոխությունների հետևանքով փոփոխվել է ոչ միայն այդ օրենքի վերնագիրը, այլ նաև այն մարմինների շրջանակը, որոնք պետք է ներկայացնեն տեղեկություններ կենտրոնացված հաշվառման համար: Բացի այդ, օրենսդրական բարեփոխումների արդյունքում իրավահարաբերությունների կանոնակարգման նպատակով հստակեցումներ ներառելու և ավելորդ տեղեկատվություն չպահանջելու անհրաժեշտություն առաջացավ, օրինակ՝ այսուհետ ընտանքի անդամների համատեղ բնակվելու կամ չբնակվելու հանգամանքն այլևս որևէ նշանակություն չունի արարքն ընտանեկան և կենցաղային բռնություն համարելու համար, ինչից ելնելով որոշման մեջ նույնպես առաջանում է համապատասխանեցման անհրաժեշտություն։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառմանն առնչվող իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական ակտում՝ հիմնված օրենսդրական փոփոխությունների և տեխնիկական բնույթի շտկումների վրա։ Նախագծով առաջարկվում է իրականացնել տերմինաբանական համապատասխանեցում «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի հետ, և որոշման մեջ կիրառել նույնական եզրույթներ, վերանայել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար տեղեկություններ տրամադրող մարմինների շրջանակը, ինչպես նաև մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունների շրջանակը, պարզեցնել տեղեկատվություն լրացնելու կարգը որոշման թերթիկ N 1-ում, կատարել տեխնիկական բնույթի շտկումներ։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման ամբողջական համակարգ, որը համապատասխանում է ՀՀ գործող օրենսդրությանը, ինչի արդյունքում կհստակեցվեն թե՛ այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են հաշվառումներն իրականացնելու համար, թե՛ այն մարմինների շրջանակը, որոնք պետք է այդ տեղեկությունները տրամադրեն լիազոր մարմնին: Նախագծի ընդունումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:52
16:37
16:25
16:18
16:04
15:53
15:38
15:22
15:06
14:46
14:34
13:45
13:22
13:09
12:55
12:33
12:18
11:55
11:36
11:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:44
09:12
09:26
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55