«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում, սակայն, «Սիվիլնեթի» հրապարակումից մոտ կես ամիս անցնելուց հետո էլ, իրավապահները կամ կոռուպցիայի դեմ պայքարող պետական այլ կառույցները որեւէ քայլ չեն նախաձեռնել: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խնդրահարույց մեգանախագծի հաստատումը. պարզվում է, որ նախկին իշխանությունների օրոք պետությանը 7 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) վնաս պատճառած, ապա իր սխալն ընդունած եւ վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երեւանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է: Ինքը՝ Արմեն Փամբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ թոշակառու հոր վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը: Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, որը մինչեւ որդու պաշտոնյա դառնալը երբեք որեւէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: 71 ամյա պապիկը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, արդեն կառուցել է ջրավազան, իսկ նոյեմբերից կսկսի ծառատունկը: Բանկը նրան տրամադրել է 1,5 միլիարդ դրամի վարկ (մոտ 3.8 մլն դոլար) եւ միանգամից գրավադրել է Շենիկում նոր գնված հողամասերը։ Պաշտոնյայի հոր վարկի մարման ժամկետը 2031 թվականի սեպտեմբերն է։ Բացի արտոնյալ վարկից, որը տրամադրվել է 14 տոկոսով, Փամբուխչյանի հայրը նաեւ կառավարության հոգածությունից է օգտվել. 12 տոկոս մարումն իրականացնում է պետությունը, ինչը նշանակում է, որ Փամբուխչյանի հայրը 2 տոկոսով վարկ է ստացել մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ «Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ: Այդ հողակտորների վրա դեղձի այգի է հիմնելու «Սպայկա» ընկերությունը, որը նաեւ կարտահանի դեղձերը: Ահա այսպիսի առերեւույթ կոռուպցիոն շղթա է գործում Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
20:25
20:03
17:59
17:43
17:29
17:14
16:58
16:43
16:25
16:02
15:08
14:47
14:35
14:18
13:55
13:37
13:25
13:18
12:56
12:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45