«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ՔՊ-ականները շարունակում են արհամարհել պետական արարողակարգի անգամ տարրական պահանջները, ինչն էլ, ցավոք, խիստ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի արտաքին վարկանիշի վրա։ Այպիսով, ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այս տարվա օգոստոսին նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան, սեպտեմբերի 11-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը պաշտոնապես ազդարարում է լիազորությունների ստանձնումը։ Մինչդեռ պետական արարողակարգի համաձայն՝ դեսպանի պաշտոն ստանձնելիս սովորաբար հավատարմագրերի պատճենը պաշտոնյան հանձնում է այն պետության ղեկավարին, որտեղ իրացնելու է պարտականությունները։ Այդպես էր նաեւ, օրինակ, երբ 2022 թվականին ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր լիազորությունները ստանձնելիս հավատարմագրերի պատճենը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. սակայն Արսենյանին Պուտինը չի ընդունել: ՔՊ-ականները որոշել են արտաքին աշխարհի «կարծրատիպերը» կոտրել ու չպահպանել պետական արարողակարգի կանոնները։ «Ժողովուրդ» օրաթերթը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նկատեց, որ Գուրգեն Արսենյանը դեսպանի պաշտոն ստանձնելիս, չգիտես ինչու, հավատարմագրերի պատճենը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, այլ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը ՀՀ պատմության մեջ գրեթե աննախադեպ երեւույթ է, եթե ոչ՝ խայտառակություն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․ 09․ 24 թ համարում։
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03