«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները: Ընդհանրապես, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում USAID-ի գործունեությունը ՀՀ-ում ավելացել է, իսկ ֆինանսավորումը մեծացել է։ Շատ փորձագետներ նշում են, որ դա ամերիկյան քաղաքականության մի մաս է՝ ՌԴ-ԱՄՆ «սառը պատերազմի» կոնյուկտուրային պայմաններում, և ակնհայտորեն արվում է ՔՊ-ի ու քպամերձ արևմտամետ շրջանակների հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշին աջակցելու և հանրության մեջ հակառուսականության դոզան էապես ավելացնելու նպատակով։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում USAID-ը: Այս թեմային օրերս անդրադարձել է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ մասնավորաբար նշելով, որ USAID-ը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների «soft power»-ն է, և աշխարհի տարբեր երկրներում այդ կազմակերպությունը զբաղվում է հետախուզական ցանցեր ստեղծելով և ազդեցության գործակալներ «աճեցնելով»։Հեղինակները կարծիք են հայտնում, որ USAID-ը ՀՀ-ում շարունակելու է ձևավորել ՀԿ-ների ցանց, որոնք կյանքի են կոչելու ՀՀ-ն ՌԴ-ից «կտրելու» քաղաքականություն և Արևմուտքի շահերի լոբբինգով են զբաղվելու, ինչպես նաև ՀՀ-ում բարձրացնելու են հակառուսական տրամադրություններ։ «ԱՄՆ-ն իր գեոպոլիտիկ շահերի լոբբինգով զբաղվող ցանց է ձևավորել ՀՀ-ում՝ հազարավոր ՀԿ-ների տեսքով, որոնք իրականացնում են տարբեր ծրագրեր՝ բնապահպանական, ՏՏ, բիզնես, մեդիայի և բազմաթիվ այլ ոլորտներում, որոնք ընդգրկում են տնտեսական և քաղաքացիական հասարակության բազմաթիվ շերտեր և ոլորտներ»,-նշում է ալիքը և հիշեցնում մի շարք ծրագրեր, որոնք իրականացվել են Հայաստանում 2023 թվականին և ամփոփում, այսպիսով, USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն», որը ՀՀ-ում ստեղծում է «deep state», որը զբաղվելու է ամերիկյան աշխարհաքաղաքական շահերը սպասարկելով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ընդհանուր համակարգմամբ։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
20:25
20:03
17:59
17:43
17:29
17:14
16:58
16:43
16:25
16:02
15:08
14:47
14:35
14:18
13:55
13:37
13:25
13:18
12:56
12:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45