«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս Երևանում բավական ուշագրավ մի իրադարձություն տեղի ունեցավ. կայացավ Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության համաժողովը՝ AI Conf Armenia-ն, որը մեկ հարկի տակ էր համախմբել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, տելեկոմ և ֆինանսաբանկային ոլորտների ներկայացուցիչներին։ Համաժողովի նպատակն է ստեղծել ոգեշնչող միջավայր, որը կխթանի նորարարությանը, կրթությանը և մտքերի փոխանակմանը։ AI Conf Armenia-ն, որը մեկնարկել է 2022 թվականին, նպատակ ունի ստեղծել ոգեշնչող միջավայր, որը խթանում է նորարարությունը, կրթությունը և մտքերի փոխանակումը` ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես AI նորարարությունների առաջատար: Նման միջոցառումների նշանակությունը դժվար է գերագնահատել, ուստի կարևոր է նաև այն հանգամանքը, թե որ կառույցներն են այս նախաձեռնության կողքին: Նախ՝ նշենք, որ համաժողովը տեղի է ունեցել Team Telecom Armenia-ի աջակցությամբ: Վերջինիս գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը համաժողովի ժամանակ նշեց, որ ընկերությունը կարևոր ներդրումներ է անում, որոնք սպասարկելու են AI տեխնոլոգիաներին և նպաստելու են դրանց օգտագործման ծավալների մեծացմանը: «Կառուցելով պրոդուկտը արհեստական բանականության միջոցով» պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի պրոդուկտների և վիճակագրության բաժնի ղեկավար Վասիլի Պիսարևը ներկայացրեց, թե ինչպես են ընկերությունում AI-ը օգտագործում նոր պրոդուկտներ մշակելու և մարքեթինգային արշավներ իրականացնելու համար։ Համաժողովի գործընկերն է Ակբա բանկը: Krisp ընկերության կազմակերպած համաժողովի խոսնակներից էր Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը, ով ներկայացրեց մեքենայական ուսուցմամբ և արհեստական ինտելեկտի կիրառմամբ տարբեր խնդիրների լուծումը բանկում։ Ի դեպ, շուտով Ակբա բանկի հաճախորդներին հասանելի կլինի նաև արհեստական բանականությամբ ինտեգրված ձայնային օգնականը՝ հաճախորդներին ավելի արագ արձագանքելու համար: Համաժողովի ընթացքում քննարկվեցին AI նորագույն միտումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, ինչպես նաև Հայաստանում իրականացվող AI նախագծերն ու հետազոտությունները։ Ելույթներ ունեցան ոլորտի առաջատար փորձագետներ, կիրառական հետազոտողների կողմից անցկացվեցին սեմինարներ, գործնական դասընթացներ, պանելային քննարկումներ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02