Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Դավիթաշենի գերեզմաններում գտնվող ցայտաղբյուրի մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 98 փամփուշտ, 4 դատարկ փամփշտատուփ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Չարբախի հրշեջ ջոկատի հարևանությամբ, գնացքի գծերի մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, և լուսարձակող պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում` շատրվանների մոտ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլային երկու տոպրակ, որոնցից մեկի մեջ եղել է առանց գործարանային համարի մեկփողանի, կարճեցված փողով, «Իժ-18» տիպի որսորդական, ողորկափող հրացան, մյուսի մեջ` նռնակ, նռնակի պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի 243 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 11.38-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ զենք-զինամթերք ունի, թողնում է Արամի փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ գտնվող աղբամանների մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից թղթե պարկի մեջ հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 38 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Կենտրոնականի բաժին: *** Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարևանությամբ` աղբամանների մոտ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող աղբամանների մոտ հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի և տրամաչափի 94 փամփուշտ, հրացանի 3 փամփշտատուփ, որոնցից մեկը լիցքավորված 30 փամփուշտով, զինվորական 1 հակագազ և հակատանկային ականի 9 պայթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: *** Մայիսի 3-ին, ժամը 13.35-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության «911» ծառայությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուլվարային թաղամասում գտնվող նախկին զորամասի հարակից տարածքում ականներ կան: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է հակատանկային ականի նմանվող 3 առարկա և հայտարարել, որ հատնաբերված ականներն ուսումնական են: Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02