Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում հոկտեմբերի 30-ին արգելափակված 62-ամյա Ռիտա Դոդոյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, նա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում չի տեղափոխվի հիվանդասենյակ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ 62-ամյա կինը դեռ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում եւ միացված է արհեստական շնչառության ապարատին, սակայն, տնօրենի փոխանցմամբ՝ կնոջ առողջական վիճակում կա դրական դինամիկա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում արգելափակվել է 62-ամյա քաղաքացի, որը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում կնոջ ոտքը վիրահատել են։ Կինն ունի սրունքի բաց կոտրվածք, թոքերի սալջարդ, կողերի եւ ամրակի կոտրվածք:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
17:17
15:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44